Հայերեն   English   Русский  

​Ռեքս Թիլերսոնը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 125

ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր լրատվամիջոցները և համացանցը ռուսներին աշխարհում տեղի ունեցող իրական իրադարձությունների մասին տեղեկացնելու նպատակով: Համապատասխան հյատարարությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում առաջադրված, ExxonMobil խոշոր նավթային ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնը: Գրում է Russian.rt.com-ը:

«Հաղորդակցության մեխանիզմը ռուս ժողովրդի հետ նախկինում հաջողություններ է գրանցել»,- РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Թիլերսոնի խոսքերը:

Թիլերսոնի խոսքով` այդ մեխանիզմը պետք է գործի դնել, որպեսզի մարդիկ կարողանան տեղեկություն ստանալ, որը այլընտրանք կլինի պետության կողմից վերահսկվող ռուսական ԶԼՄ-ների փոխանցած տեղեկություններին:

Ավելի վաղ Թիլերսոնը պայման էր առաջադրել, որի դեպքում ԱՄՆ-ն կճանաչի Ղրիմի միացում ՌԴ-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: