Հայերեն   English   Русский  

Nutella-ն հերքել է քաղցկեղածին տարրեր պարունակելու մեղադրանքները


  
դիտումներ: 235

Ferrero ընկերությունը, որ հայտնի և սիրված Nutella-ի արտադրողն է, հերքել է այն պնդումները, թե արմավի յուղը, որն օգտագործվում է իրենց արտադրանքում, կարող է առաջացնել քաղցկեղ:

Մայիսին Եվրոպայի պարենային ստանդարտների կազմակերպությունը զգուշացրել էր, որ արմավի յուղ մեջ հայտնաբերվել են նյութեր, որոնց նույնիսկ չափավոր օգտագործումը վտանգ է ներկայացնում երեխաների համար:

Նախազգուշացումից հետո Իտալիայում մի քանի մանրածախ առևտրային կետեր, այդ թվում, երկրի ամենամեծ սուպերմարկետների ցանցը, սկսել են բոյկոտել արտադրանքը:

Ի պատասխան Ferrero-ն մեկնարկել է գովազդային արշավ` փորձելով վստահեցնել իր հաճախորդներին, որ իր արտադրանքն անվտանգ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: