Հայերեն   English   Русский  

​Էմբեր Հերդը Ջոնի Դեփի հետ ամուսնալուծության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել


  
դիտումներ: 349

Թեև տարին արդեն ավարտվել է, սակայն նախկինում Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը համարվող Ջոնի Դեփին և Էմբեր Հերդին չի հաջողվում համաձայնության գալ իրենց ամուսնալուծության հարցի վերաբերյալ: Զույգին որևէ կերպ չի հաջողվում հանգիստ և խաղաղ պայմաններում ամուսնալուծվել: Գրում է Popcornnews.ru.-ն:

Այն բանից հետո, երբ դերասանը և նրա փաստաբանները Հերդից 100 հազար դոլարի չափով դրամական փոխահատուցում պահանջեցին դատական վճարների համար, որոնք կատարել էր Դեփը, Էմբերը որոշեց պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ իրենց ամուսնալուծության վերաբերյալ:

«Ջոնին և նրա փաստաբանները կարծես հատուկ պատժում են ինձ և պատճառներ որոնում, որպեսզի ինձ չվճարեն 7 միլիոն դոլարը.. Ես տեղեկացել եմ այն մասին, որ Ջոնին զզվելի ձևով փորձում է ինձանից ստանալ իրավաբանական վճարները, քանի որ մեր միջև 4 ամիս առաջ ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը կատարելու նպատակով դատարան եմ դիմել: Ինձ հայտարարեցին, որ ես փորձում եմ հետաձգել մեր միջև առկա տարաձայնությունների հարթումը, այլ ոչ թե հակառակը: Այդ հայտարարություններն ուղղակի ատելության են արժանի և շոկի ենթարկեցին ինձ: Ջոնին անձամբ է հետաձգում մեր խնդրի լուծումը: Ես ցանկանում եմ վերադարձնել իմ կյանքը և հենց այժմ ամուսնալուծվել», - հայտարարել է Էմբեր Հերդը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: