Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած Ալթընթաշին կթաղեն անանուն գերեզմանատանը


  
դիտումներ: 120

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշը, որի մարմինը նրա հարազատները հրաժարվել են վերցնել դիահերձարանից, թաղվելու է անանուն գերեզմանատանը: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ մարդասպանի քույրը հայտարարել էր, որ իր ընտանիքը հրաժարվում է վերցնել նրա դիակը:

Համաձայն թուրքական օրենսդրության՝ հարազատները կարող էին Ալթընթաշի մարմինը վերցնել 15 օրվա ընթացքում, մինչդեռ արդեն 24 օր է՝ այն գտնվում է դիահերձարանում: Գործակալության աղբյուրների համաձայն՝ ներկայումս որոշվում են հուղարկավորությանն առնչվող

ընթացակարգային հարցեր: Այն բանից հետո, ինչ բոլոր ձևականությունները կլուծվեն, ահաբեկչի մարմինը կփոխանցվի տեղի իշխանություններին՝ անանուն գերեզմանատանը թաղելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպանի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում «Ռուսաստանը՝ թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեի բացման ժամանակ:

Անդրեյ Կառլով

Մարդասպանը մի քանի անգամ կրակել է Կառլովի մեջքին, ինչի արդյունքում էլ ստացված վնասվածքները մահացու են եղել: Ոստիկանական գործողության արդյուքնում մարդասպանը՝ 1994 թվականին Թուրքիայի Այդըն նահանգի Սյոքե շրջանում ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշը, սպանվել է: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը պատահարն ահաբեկչություն է անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: