Հայերեն   English   Русский  

Արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի ֆինանսավորմամբ սերվեր և 5 համակարգիչ է նվիրաբերել Հայաստանի Ազգային գրադարանին


  
դիտումներ: 1728

Երեւան, 12 հունվարի, 2017թ.: Օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի ֆինանսավորմամբ սերվեր եւ 5 համակարգիչ է նվիրաբերել Հայաստանի Ազգային գրադարանին: Ձեռք բերված սարքավորումները կհամալրեն գրադարանի տեխնիկական բազան, կընդլայնեն տպագիր տեղեկատվության թվայնացման ու պահպանման հնարավորությունները գրադարանում:

«Անցյալ տարի, երբ պարոն Թահթան այցելեց գրադարան, մեծ հուզմունք ապրեց՝ տեսնելով, որ թվայնացվող պարբերականներից մեկը Պոլսում լույս տեսնող այն թերթն էր, որն իր մանկության տարիներին հայրն ընթերցում էր տանը: Մեր հայրենակիցը որոշեց շարունակել 2013թ.-ի իր գեղեցիկ նախաձեռնությունը, ինչի շրջանակներում գրադարանին նվիրաբերել էր այնքան անհրաժեշտ տեխնիկա` սերվեր, լայնաֆորմատ սքաներ եւ 15 համակարգիչ»,- պատմում է Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը եւ տեղեկացնում, որ նվիրաբերված տեխնիկայի շնորհիվ՝ այսօր 2 միլիոն մամուլի էջ, 6650 վերնագիր գիրք /1.7 միլիոն էջ/ առցանց հասանելի է հասարակության լայն շերտերին:

Ներկայումս բարերարի հովանավորությամբ Հիմնադրամը մանկապարտեզ է կառուցում Արցախի Նորագյուղ համայնքում /Ասկերանի շրջան/:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: