Հայերեն   English   Русский  

​Դեղամիջոց Հիպոկրատից


  
դիտումներ: 1394

Նռան մասին շատ է գրվել, ու չկա մեկը, որ լսած չլինի նռան օգուտների մասին: Ցավոք, մեզանում լսելն ամենևին չի նշանակում կիրառել: Շատերը գերադասում են դեղատնային գովազդվող միջոցները՝ ծուլանալով օգտագործել հին ու փորձված բնական մթերքները:

Մինչդեռ ըստ Հիպոկրատի՝ նուռը բուժում է դիզենտերիան 5 ժամում, սալմոնելոզը՝ նույնքան ժամանակում, ստամոքսի խոցը, հաստ աղիքի բորբոքումը, դիսբակտերիոզը մեկ շաբաթում է բուժում, իսկ կույր աղիքի սուր բորբոքումը՝ 5 ժամում:

Ահա նռան դեղամիջոցի պատրաստման բաղադրատոմսը դիզենտերիայի, սալմոնելոզի, որովայնային տիֆի, խոլերայի, կույր աղիքի սուր բորբոքման դեմ:

Նախ չմոռանանք նուռը մաքրելուց հետո կեղևները չորացնելու մասին: Այս բաղադրատոմսի համար պետք է նռան չոր կեղևներ ու եռման ջուր վերցնել՝ 1:20-ի հարաբերությամբ: Նախապես տաքացրած բաժակի կամ ապակյա ամանի մեջ լցնել մոտավորապես 10-12 գ չորահումք ու ավելացնել 200 մլ եռման ջուր, վրան ծածկել քառածալ թղթով կամ ամանով, թրմել 25-30 րոպե ու արդեն կարելի է խմել: Պատրաստի թուրմից կեղևները հանել պետք չէ: Թուրմը պետք է հիվանդի կողքին գտնվի:

Նռան կեղևով թուրմի պատրաստումը բոլոր թվարկված հիվանդությունների դեպքում նույնն է:

Թրմվելուց հետո պետք է հեղուկի կեսը խմել, իսկ մյուս կեսը շարունակում է թրմվել: Եթե խմելուց 10 րոպե անց արդեն թեթևություն զգաք, կնշանակի սովորական փորլուծ է, ստամոքսի խանգարում ու արդեն անցնում է: Իսկ եթե ոչ, ապա հնարավոր է՝ դիզենտերիա կամ սալմոնելոզ լինի, ուստի պետք է դեռ տանը մնալ ու շարունակել բուժումը, այսինքն՝ 3 ժամից հետո խմել մնացած թուրմը: Բուժման ընթացքը տևում է 3, թրմելով՝ 3,5 ժամ, իսկ ապաքինումը սկսվում է բուժման սկզբից հաշված՝ 5 ժամում:

Մեկ շաբաթում ստամոքսի, բարակ աղիքի խոցերի, հաստ աղիքի բորբոքման, դիսբակտերիոզի դեպքում պետք է նռան չոր կեղևներից պատրաստված թուրմը գործածել հետևյալ կերպ:

25-30 րոպե թրմելուց հետո պետք սկսել այն խմել: Օրվա ընթացքում պետք է խմել ջրային լուծույթի կեսը (90-100 մլ), 4 անգամ, հավասար չափաքանակով, հավասար ընդմիջումներով, ամեն անգամ՝ 20-25 մլ, որոնցից առաջինը՝ բուժման սկզբում, քաղցած ստամոքսին, առավոտյան արթնանալուց հետո, իսկ 4-րդը՝ քնելուց առաջ:

Այս ջրային լուծույթը պետք է խմել մեկ շաբաթ, օրումեջ, այսինքն՝ 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ օրերին, իսկ 2-րդ, 4-րդ, 6-րդ օրերին՝ ոչ (յուրօինակ հանգիստ՝ բուժման ընթացքում):

Դա բավարար է լիարժեք բուժման համար: Բայց եթե ինչ-որ մեկը որոշի շարունակել բուժումը իր իսկ հանգստության համար, ապա պետք է առնվազն մեկ շաբաթ ընդմիջումից հետո կրկնել նույն բուժումը:

Բուժման էությունը ստամոքս-աղիքային տրակտում ախտածին մանրէներից իսպառ ազատումն ու դրանց տեղում նոր, առողջ բակտերիաներով գաղութացումն է (առողջները չեն վնասվում):

Հայտնի է, որ նռան կեղևի ջրային լուծույթով Հիպոկրատը բուժում էր նաև ծակած, կտրած վերքերը, ապա բամբակյա լաթ էր դնում վրան, որը նախապես թրջում էր այդ լուծույթով, որը միշտ խոնավ էր պահում վերքը մինչև ապաքինումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: