Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում բլոգերի առևանգման հետևում կանգնած է Իլհամ Ալիևը. Ադրբեջանի ժողովրդական ուժերի ազգային խորհուրդ


  
դիտումներ: 529

Ադրբեջանում գործող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը խստորեն դատապարտել է բլոգեր Մեխման Հուսեյնովի նկատմամբ ոստիկանության անմարդկային վերաբերմունքը և կասկած չունի, որ դրա հետևում կանգնած է երկրի քաղաքական ղեկավարությունը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, այս մասին նշված է Ազգային խորհրդի հայտարարությունում:

Հայտարարության հեղինակները նշել են, որ Հուսեյնովը վերջին ժամանակներս հրապարակում էր պաշտոնյա-օլիգարխների` Ադրբեջանի հարստության հաշվին ձեռք բերած թանկարժեք անշաժ գույքերը ներկայացնող տեսանյութեր: Այդ բացահայտումները ցույց են տվել, թե Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, բյուրոկրատական և պատգամավորական կորպուսը որքան են խրվել կոռուպցիայի մեջ:

Ազգային խորհուրդը հայտարարել է` անկախ նրանից, թե Հուսեյնովի նկատմամբ ոտնձգության պատվիրատուն ով է եղել, դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևը: Հայտարարությունում նշված է, որ նրա կողմից անպատժելիության մթնոլորտի ստեղծման, հանցավոր կարգերը պետության կառավարման համակարգ մտցնելու արդյունքում Ադրբեջանի քաղաքացիները, այդ թվում `մեդիայի ներկայացուցիչները, բախվում են վարչական նման վանդալիզմի:

Ըստ Ազգային խորհրդի անդամների` եթե իշխանությունները ցանկանում են հակառակն ապացուցել, ապա Իլհամ Ալիևի մակարդակով պետք է վերաբերմունք արտահայտվի տվյալ հարցի նկատմամբ և բլոգերի դեմ հանցագործության մեջ ներգրավվածները պետք է պատժվեն:

Հունվարի 9-ի երեկոյան Մեխման Հուսեյնովին Բաքվի կենտրոն անհայտ անձիք առևանգել էին: Մեկ օր անց նրա փաստաբանին տեղեկացրել են, որ նրան ձերբակալել է ոստիկանությունը նրան դատարան տանելով: Ոստիկանությա-նը չենթարկվելու մեղադրանքով Հուսեյնովը մեղավոր է ճանաչվել և տուգանվել 200 մանաթով: Դատական նիստից հետո պարզվել է, որ ոստիկանությունում Հուսեյնովին ենթարկել են անմարդկային խոշտանգումների և վիրավորանքների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: