Հայերեն   English   Русский  

Չեչնիայում որոշեցին իսլամականների հարազատներին վտարել երկրից


  
դիտումներ: 351

Հունվարի 10-ից Չեչնիայի Ցոցի-Յուրթ բնակավայրում սկսված ձերբակալություններն ու հակաահաբեկչական գործողությունները վերածվեցին զինված բախումների, որոնց ընթացքում սպանվեցին ինչպես զինյալներ, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Իսլամական ծայրահեղականների որոնումները դեռևս շարունակվում են Չեչնիայի տարբեր հատվածներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Ստորև ներկայացված տեսանյութում երևում է թե ինչպես են Ցոցի-Յուրթում հրավիրված ժողովի ընթացքում ակնհայտ ճնշումներ գործադրվում բնակավայրի մեծամեծերի ու բնակչության վրա, և հայտարարվում է, որ իսլամականների հարազատներին պետք է վտարել:

Անկեղծ լինեմ՝ իսլամական արմատականության դեմ պայքարի լավագույն տարբերակը չի ընտրել Կադիրովը: Չեչնիայի իշխանությունների որդեգրած մարտավարությունն էլ ավելի է սրելու իրավիճակը, իսկ եթե հաշվի առնենք նաև այն խոսակցությունները, որ Դաղստանի ղեկավար կարող է նշանակվել Հյուսիս-կովկասյան դաշնային օկրուգի նախկին ՆԳ նախարար՝ գեներալ-գնդապետ Սերգեյ Չենչիկը, ապա Մոսկվան այս հատվածում ևս ուժային լուծումների կողմնակից է:

Հասարակական դժգոհություն անշուշտ առկա է Ռուսաստանի հարավային շրջաններում, սակայն այն լուծելու համար սխալ մեխանիզմներ են գործի դրվում, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենալու հետագայում:Ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ցոցի-Յուրթում հրավիրված ժողովի ընթացքում ակնհայտ ճնշումներ գործադրվում բնակավայրի մեծամեծերի ու բնակչության վրա, և հայտարարվում է, որ իսլամականների հարազատներին պետք է վտարել:

Կից նյութն՝ այստեղ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: