Հայերեն   English   Русский  

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ


  
դիտումներ: 325

Հունվարի 19-ին և 20-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Այցի շրջանակում նախատեսվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ԼՂՀ քաղաքների ու շրջանների հետ Երևանի վարչական շրջանների համագործակցության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը: Այցի շրջանակում նախատեսված են նաև պատվիրակության անդամների աշխատանքային այցելություններ Ստեփանակերտի կրթամշակութային, բժշկական հաստատություններ, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների հանդիպումներ՝ Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: