Հայերեն   English   Русский  

Ո՞վ է Աֆրիկայում «գցել» Աշոտ Սուքիասյանին. պաշտպանական կողմի մեկնաբանությունը.NEWS.am


  
դիտումներ: 1714

«Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանը իր մոտ եղած գումարը փոխանցել է Աֆրիկայում ապրող ոմն Ռուբեն Մկրտչյանին եւ բելառուս Սերգեյին, ովքեր էլ հենց խաբել եւ թալանել են գործարարին: Այս մասին NEWS.am-ին մեղադրյալի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:

«Աֆրիկայում գտնվող հանքերը կոչվել են բելառուս Սերգեյի եւ ազգությամբ հայ Ռուբեն Մկրտչյանի անունով: Երեքով են եղել հանքերի տերը, խոստացել են, որ եթե Աշոտ Սուքիասյանը ներդրումներ անի, ապա հանքերի մեծ մասը կլինի հենց նրա անունով: Աշոտն էլ գումարները փոխանցել է նրանց՝ դրա դիմաց ստանալով ռեգիստրի թուղթ: Երբ Աշոտ Սուքիասյանը փաստաբան է վարձել, պարզվել է, որ այդ փաստաթուղթը կեղծ է եղել: Աշոտ Սուքիասյանն էլ դիմել է դատարան, որն էլ արգելանք է դրել հանքի տեխնիկայի վրա: Հետեւաբար, չեն կարողացել ադամանդ ու քարեր հանել հանքից ու էդպես ընկել են պատմության մեջ: Դրա համար չի ստացվել բիզնեսը»,- պատմեց փաստաբանը:

Յուրիկ Խաչատրյանի խոսքով՝ ինքն այդ մարդկանց տվյալները ներկայացրել է քննչական մարմնին:

«Քննչական մարմինն էլ է տեսնում, որ բացի կանխիկ գումարից՝ կա բանկային փոխանցումներ, դա ամբողջությամբ երեւում է մեր ներկայացրած փաստաթղթերում: Այս մասին Աշոտ Սուքիասյանն էլ է իր ցուցմունքներում խոսել այդ մասին, Փայլակ Հայրապետյանն էլ գիտի այս ամեն ինչի մասին, սակայն չգիտես թե ինչու միայն Աշոտին է մեղադրում»,- նշեց նա:

Ըստ փաստաբանի՝ Ռուբեն Մկրտչյանը հետախուզման մեջ գտնվող անձ է, տարիներ առաջ փախել է Կիպրոս, այնտեղից Աֆրիկա: Նա նաեւ նշեց, որ եթե քննչական մարմինն Աֆրիկայից բերման չենթարկի Ռուբեն Մկրտչյանին, ապա իրենք համապատասխան միջնորդություններով հանդես կգան:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: