Հայերեն   English   Русский  

Թուրքիայի խորհրդարանում այս անգամ կանայք են ծեծել իրար (լուսանկարներ, տեսանյութ)


  
դիտումներ: 326

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անկախ պագամավոր Այլին Նազլըաքան, ի նշան երկրում սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքի, ինքն իրեն ձեռնաշղթայել է խորհրդարանի ամբիոնին: Այս մողոքի ակցիան տևել է մոտ երկու ժամ:

Ինչպես հաղորդում է «CNN»-ի թուրքական ծառայությունը, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Անթալիայից ընտրված կին պատգամավոր Գյոքչեն Օզդողան Էնչը փորձել է բռնի ուժով հանել Այլին Նազլըաքայի ձեռնաշղթաները, սակայն այդ ընթացքում կռիվ է սկսվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) և իշխանամետ կին պատգամավորների միջև: Ծեծկռտուքին միջամտել են նաև ընդդիմադիր քեմալականները:

Թեժ կրքերը հանգստացնելու համար խորհրդարանի աշխատանքը որոշ ժամանակով դադարեցվել է: Ծեծկռտուքի ընթացքում որոշ կին պատգամավորներ վայր են ընկել, միմյանց հարվածներ են հասցրել, մազերից քաշել:

ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Ծեծկռտուքի արդյունքում Թուրքիայի ազգային մեծ ժողովի փոխխոսնակ, քրդամետ պատգամավոր Փերվին Բուլդանը հոսպիտալացվել են, իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավորներից Շաֆաք Փավեի ձեռքի պրոթեզը դուրս է եկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: