Հայերեն   English   Русский  

​Հունվարի 23-29-ի աստղագուշակը


  
դիտումներ: 4095

Ջրհոսներ

Ջրհոսների համար հարթ ճանապարհներից շեղվելու ժամանակն է եկել: Որքան ոչ ստանդարտ մտածեք և գործեք գալիք շաբաթվա ընթացքում, այնքան լավ ձեզ համար: Երկուշաբթիից չորեքշաբթի ընկած ժամանակահատվածում հաջողությունը կժպտա ձեզ բոլոր հարցերում: Այնուհետև հնարավոր են որոշակի խոչընդոտներ: Մի անհանգստացեք և մի փորձեք օրիգինալ լինել: Հանգստյան օրերի ընթացքում խելացի և փորձառու մարդկանց խորհուրդները կարող են չափազանց օգտակար լինել ձեզ համար:

Խոյեր

Շաբաթվա սկզբում խոյերին անհրաժեշտ է խուսափել շտապելուց, ցանկացած քայլ և որոշում այդ օրերի ընթացքում կարող են լուրջ մոտեցում պահանջել: Չորեքշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածը բարենպաստ կլինի նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Ինչ վերաբերում է հանգստյան օրերին, ապա հիասքանչ ժամանակ է նոր էլեկտրոնիկա կամ բարդ գաջեթներ գնելու համար:

Ցուլեր

Ամբողջ շաբաթվա ընթացքում դուք կարոք եք չափազանց վճռական և պահանջկոտ լինել: Ընդ որում` առաջին հերթին ինքներդ ձեր նկատմամբ: Դա հարմարավետ ժամանակ կլինի, որպեսզի ազատվեք հին պարտքերից, իրագործեք ձեր հին պարտականությունները և առհասարակ կարգի բերեք ձեր գործերը: Սակայն շաբաթվա երկրորդ կեսին ձեր պահանջները կարոք են ծանր լինել շրջապատի համար, ուստի հարկավոր է խուսափել տհաճ իրավիճակներից:

Երկվորյակներ

Գալիք շաբաթվա ընթացքում ձեր լավատեսությունը կարոզ է շատերին ավելորդ և չափազանցված թվալ: Սակայն հենց դրական տրամադրվածությունը կօգնի ձեզ հաղթահարել ձեր առջև դրված խնդիրները: Հինգշաբթի օրը հնարավոր են հաճելի անակնկալներ, չի բացառվում նաև գովասանքի խոսքերին արժանանալը այն հաջողությունների համար, որոնք նախկինում հնարավոր չէին թվում: Հանգստյան օրերի ընթացքում չափազանց մանրախնդիր և ճշտապահ կդրսևորեք ձեզ:

Խեցգետիններ

Ձեզ համար ոչ վաղ անցյալի որոշ խնդիրներ նոր կերպ կարևող են ընկալվել: Կարծես, բավական հետաքրքիր տեղեկություն կստանաք, որի մասին անգամ չէիք էլ կարող ենթադրել նախկինում: Չորեքշաբթին և հինգշաբթին չափազանց հաջող օրեր են խոստանում լինել, և բախտը խոստանում է ժպտալ ձեզ: Ուրբաթ և հանգստյան օրերին շրջապատող անձանց հետ շփման հարցում կարոք եք բավական հանգիստ և պահպանողական լինել:

Առյուծներ

Շաբաթը խոստանում է բավական եռանդուն լինել, սակայն երկուշաբթի և երեքշաբթի օրերին դուք կարգապահության պակաս կարող եք ունենալ, որպեսզի այդ էներգիան ճիշտ ուղղությամբ գործի դնեք: Իսկ չորեքշաբթիից սկսած` ձեզ կհաջողվի իրավիճակը վերահսկել և շաբաթվա երկրորդ կեսը բավական հաջող կլինի ձեզ համար: Հանգստյան օրերի ընթացքում կարոք եք բարեկամներին կամ վաղեմի ընկերներին այցելել:

Կույսեր

Ձեր կարծիքը պնդելու և մարդկանց համոզելու ունակությունը կարող են օգտակար լինել շաբաթվա սկզբում: Կարող եք մրցակիցներին համոզել և անգամ նրանց աջակցությունը ստանալ որոշակի հարցերում: Չորեքշաբթին և հինգշաբթին բավական հեռանկարային են խոստանում լինել գործընկերային հարաբերությունների տեսանկյունից: Իսկ հանգստյան օրերի ընթացքում, հավանաբար, կնախընտրեք կարգի բերել ձեր բնակարանը:

Կշեռքներ

Մի շտապեցրեք իրադարձությունների ընթացքը: Ցանկացած գործում հաջողության հասնելու համար շտապելը հազիվ թե օգնի ձեզ: Պատրաստ եղեք նոր ճանապարհներ գտնել, ինչպես նաև դիվանագիտություն և փոխզիջումներ դրսևորեք: Դրա կարիքն առաձնահատուկ կերպով կզգաք հինգշաբթի և ուրբաթ օրերին, որոնք պակաս հաջողակ են խոստանում լինել: Իսկ հանգստյան օրերը բարենպաստ են խոստանում լինել ցանկացած տեսակի նախաձեռնության համար:

Կարիճներ

Երկուշաբթի և երեքշաբթի օրերին ցանկացած ակտիվություն կարող է սովորականից ավելի մեծ ջանքեր և կենտրոնացում պահանջել: Իսկ չորեքշաբթի օրը ճակատագիրը կհատուցի ձեզ դրսևորած ջանասիրության և համբերության համար, քանի որ այն չափազանց հաջողակ օր կլինի ձեզ համար: Իսկ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին մի ծուլացեք ձեզ անհրաժեշտ տեղեկությունները ստուգելու հարցում: Հանգստյան օրերը բարենպաստ կլինեն ընկերական հանդիպումների և մտերմիկ զրույցների համար:

Աղեղնավորներ

Շաբաթվա առաջին սկզբին եռանդով լեցուն կլինեք: Դա լավ ժամանակ է կարճաժամկետ նախագծերի համար, որոնք կօգնեն լրացուցիչ եկամուտ ստանալ: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին հենվեք ձեր ինտուիցիայի վրա, քանի որ այն խոստանում է ճիշտ որոշումներ կայացնել: Ուրբաթ օրը բարենպաստ կլինի ղեկավարության և առհասարակ ազդեցիկ անձանց հետ շփման հարցում, իսկ հանգստյան օրերին հնարավոր են նոր և հաճելի ծանոթություններ:

Այծեղջյուրներ

Մեծ հավակնությունների հարցում վատ ոչինչ չկա, սակայն ամեն ինչ սահման ունի: Դուք կարող եք այս շաբաթ հաջողակ կյանքի խորհրդանիշերով համակված լինել` թանկարժեք ավտոմեքենաներ, զարդեր և այլն: Փորձեք կառավարել ինքներդ ձեզ: Առաջին հերթին խուսափել այնպիսի գնումներից, որոնց կարիքը հետագայում կարող եք չզգալ, իսկ այնուհետև քրտնաջանորեն մի ցուցադրեք այն, ինչ ունեք: Այդ բոլոր պայմաններին հետևելու դեպքում շաբաթը խոստանում է չափազանց հաջող լինել:

Ձկներ

Գործերի և ֆինանսների հետ կապված դրական փոփոխություններ հնարավար են շաբաթվա սկզբում: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերը կարող են գերլարված լինել, ուստի հարկավոր է հիշել դադարների մասին և սթրեսի դեմ պայքարի հարցում այնպիսի հիասքանչ միջոցի մասին, ինչպիսին մեդիտացիան է: Ուրբաթը խոստանում է չափազանց հաջողակ օր լինել: Հանգստյան օրերը լավագույն ժամանակը կլինեն ձեր հարազատների հետ պլաններով և նախագծերով կիսվելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: