Հայերեն   English   Русский  

«Ելք»-ն այն տեղն է, որտեղ «Ժառանգությունը» կարող է իրեն լիարժեք զգալ. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 776

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հնարավոր է`«Ժառանգություն» կուսակցությունը ևս միանա «Ելք» դաշինքին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հնարավոր է`«Ժառանգություն» կուսակցությունը ևս միանա «Ելք» դաշինքին։

«Մեր դաշինքն առաջինն է հուշագիր ստորագրել, առաջինն է հայտարարել ընդդիմադիր դաշտում համախմբվելու մասին: Այս պահին քննարկումներ են ընթանում «Ժառանգություն» կուսակցության հետ, այդ պատճառով էլ համագումարին հրավիրել էինք «Ժառանգության» մեր գործընկերներին։ «Ժառանգության» միավորումը դաշինքին հավանական եմ համարում, քանի որ երկու ուժերն էլ ունեն գաղափարական և արժեքային ընդհանրություններ թե՛ տեսլականի, թե՛ մոտեցումների առումով: Կարծում եմ` «Ելք»-ն այն տեղն է, որտեղ «Ժառանգությունը» կարող է իրեն լիարժեք զգալ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, Էդմոն Մարուքյանի խոսքով` այս պահին այդ քաղաքական ուժի հետ որևէ քննարկում չկա, բայց ապագայում ոչինչ չի բացառվում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: