Հայերեն   English   Русский  

Կոլումբիայում բանտից ազատված Արսեն Ոսկանյանը ոսկեգույն գորտերի որսով էր զբաղվում


Հայաստանի ԱԳՆ-ն պարզում է Կոլումբիայում ազատված Արսեն Ոսկանյանի քաղաքացիությունը


  
դիտումներ: 1207

Հայաստանի ԱԳ նախարարությունը պարզում է Կոլումբիայում բանտից ազատված Արսեն Ոսկանյանի քաղաքացիությունը: Այս մասին NEWS.am-ին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Columbia vanguardia-ը հայտնում է, որ հունվարի 21-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատել է, որ ազատվել է Ազգային ազատագրության բանակի կոլումբիական պարտիզանական Resistencia Cimarrón խմբավորման կողմից գերեվարված Արսեն Ոսկանյանը:

Տեղական իշխանությունները ենթադրում են, որ տղամարդն առեւանգվել է Կոլումբիայի Չոկո գավառում ոսկեգույն գորտերի որսի ժամանակ՝ դրանք երկրից ապօրինի արտահանելու նպատակով:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ոսկանյանը ծագումով Հայաստանից է, սակայն Կոլումբիա է մեկնել ռուսական անձնագրով:

Դեղին գորտը մահացու թույն է արտադրում, որը եվրոպական լաբորատորիաներում օգտագործում են ցավազրկողներ պատրաստելու համար: Գորտի արժեքը սեւ շուկայում 1500 եվրոյի է հասնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: