Հայերեն   English   Русский  

Թուրքիան կոչ է արել աֆրիկյան երկրներին գյուլենականների նկատմամբ զգոն լինել


  
դիտումներ: 346

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արևելյան Աֆրիկայի երկրներ այցի շրջանակներում բանակցություններ է անցկացրել Մոզամբիկում: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Այդ երկրի նախագահ Ֆիլիպե Նյուսիի հետ համատեղ մամուլի ասուլիս ժամանակ Էրդողանն ասել է, որ անցկացված հանդիպումների ընթացքում հատուկ շեշտադրում է արել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներից եկող սպառնալիքին:

«Վստահ եմ՝ այդ ահաբեկչական կազմակերպության ճյուղավորությունը կփորձի ներխուժել այլ երկրների պետական կառուցվածքներ, զինված ուժեր և իրավապահ մարմիններ: Դա վերաբերում է նաև Մոզամբիկին»,- ասել է Նյուսին՝ ընդգծելով, որ Թուրքիան՝ որպես բարեկամ և եղբայրական երկիր, խորհրուրդ է տալիս Մոզամբիկին զգոն լինել Գյուլենի կողմնակիցների նկատմամբ:

Թուրքիայի նախագահ Էրդողանի բանակցությունների արդյունքում վեց համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթղթերը ուղղված են դիվանագիտական, առևտրական, մշակութային և զբոսաշրջության ոլոտներում միջպետական հարաբերությունների ամրապնդմանը:

Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: