Հայերեն   English   Русский  

​Հավով և կոճապղպեղով կերակրատեսակ


  
դիտումներ: 678

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • 8 մասի բաժանած հավ
  • 2 պճեղ մանրացված սխտոր
  • 1 բաժակ կլոր կտրատած կոճապղպեղ
  • աղ, պղպեղ
  • 1 ճաշի գդալ բուսական յուղ
  • 450-500գր. կտրատված շամպինիոն
  • 1,5 սմ. հաստությամբ շերտերի կտրատված 1 դեղին բուլղարական պղպեղ
  • կես կապ մանրացված կանաչ սոխ
  • 1,5 սմ. հաստությամբ կլոր-կլոր կտրատված 1 մեծ կարմիր սոխ
  • 2 ճաշի գդալ մեղր
  • 60 գր. կարմիր գինու քացախ
  • 1-2 ճաշի գդալ կոնյակ
  • 1.5 բաժակ հավի արգանակ կամ ջուր:
  • Պատրաստման եղանակը՝

    Հավի կտորները ամանի մեջ դնել, ավելացնել 1/3 բաճակ կոճապղպեղը և սխտորը:

    Ավելացնել աղը և պղպեղը, լավ խառնել և 20 րոպե սենյակային ջերմաստիճանի պայմաններում թողնել: Ջեռոցը տաքացնել մինչև 175 С.:

    Թավայի մեջ բուսական յուղ լցնել և հավը տապակել 7-10 րոպե կամ մինչև այն ոսկեգույն դառնա: Այնուհետև հավը 5 րոպե ջեռոցը դնել: Հավին ավելացնել բանջարեղենը, մնացած կոճապղպեղի կեսը և այնուհետև ջեռոցում 30 րոպե եփել: Հավը ջեռոցից հանել և կտորները մեղրով պատելուց հետո ևս 5 րոպե ջեռոցում եփել:

    Ամանը, որով պատրաստվում եք կերակրատեսակը մատուցել, կամ թավան, որով այն եփվել է ուժեղ կրակի վրա դնել և ավելացնել կարմիր քացախը, կոնյակը և հավի արգանակը:

    Ավելացնել մնացած կոճապղպղեղը և հեղուկն այնքան եփել, մինչև այն սկսի պակասել: Ըստ ճաշակի աղ կամ պղպեղ ավելացնել: Վերջում հավի վրա լցնել սոուսը և բանջարեղենը և մատուցել:

    հավով և կոճապղպղեղով կերակրատեսակ

    հավով և կոճապղպղեղով կերակրատեսակ





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: