Հայերեն   English   Русский  

Եթե Թուրքիայում սահմանադրությանն «այո» ասվի, ահաբեկչությունները կավարտվեն. փոխվարչապետ


  
դիտումներ: 712

Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլուշը խոսել է երկրի օրակարգում առկա մի շարք հարցերի շուրջ՝ անդրադառնալով նաև սահմանադրական փոփոխություններին, հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:

«Ալլահի կամքով եթե հանրաքվեի արդյունքները մեծամասամբ «այո» լինեն, դրանից հետո ահաբեկչական կազմակերպությունները ոչ մի կերպ չեն կարողանա ձայն հանել: Նրանք այդ մոտիվացիան կկորցնեն»,- նշել է Թուրքիայի կառավարության խոսնակը նշելով, որ երկրի խորհրդարանի 339 ձայնով ընդունած սահմանադրական փոփոխությունների փաթեթը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատելուց հետո արագորեն կկազմվի քարոզչության ռազմավարությունը, կներկայացվի կարգախոսը, կհստակեցվեն առաջնային հարցերը:

Թուրքիայի հիմնական օրենքի փոփոխության շուրջ պայքարը բևեռացրել է թուրքական հասարակությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները պնդում են, որ քաղաքական և տնտեսական անկայունության խորացման ֆոնին անհրաժեշտ է իշխանությունը կենտրոնացնել նախագահի ձեռքում, մինչդեռ նրա հակառակորդները վտանգավոր են համարում ղեկավարման լիազորությունները այնպիսի մի մարդու ձեռքում կենտրոնացնելը, որը քաղաքական գործիչների, լրագրողների, գիտնականների և հասարակական գործիչների շրջանում իր ընդդիմախոսների նկատմամբ արդեն ռեպրեսիաներ է կիրառում: Թուրքիայի վարչապետը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելու դեպքում հույս ունեն ստանալ ձայների առնվազն 70 տոկոսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: