Հայերեն   English   Русский  

Forbes-ը ընդգրկել է UWC Դիլիջանը ռուսաստանցի միլիարդատերերի կողմից ստեղծված դպրոցների լավագույն 5-յակում


  
դիտումներ: 375

Ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված UWC Dilijan միջազգային դպրոցը ներառվել է Forbes-ի` ռուս միլիարդատերերի կողմից ստեղծված լավագույն դպրոցների լավագույն հնգյակում: UWC Dilijan դպրոցը ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

«2014թ-ին Ռուբեն Վարդանյանի և կնոջ ջանքերով հիմնել է UWC Dilijan միջազգային դպրոցը, ուր հաճախում են տաղանդավոր երեխաներ։ Այն գտնվում է Հայաստանի համանուն քաղաքում և մտնում է United World Colleges միջազգային դպրոցների ցանցի մեջ։ Դա նշանակում է, որ ընդունելության քննություններից հետո ընդունող հանձնաժողովը կարող է աշակերտին ուղարկել սովորելու այլ երկիր, որտեղ նույնպես կա այդ ցանցի դպրոց։ Այսօրվա դրությամբ դպրոցում սովորում են 198 ուսանողներ` աշխարհի 72 երկրներից», — գրում է Forbes-ը։

Հնգյակում տեղ գտած մյուս կրթական հաստատություններից է Զիյաուդին Մագոմեդովի «Պերիմետրը»` Դաղստանում, Վադիմ Մոշկովիչի «Լետովոն»` Մոսկվայում, Ելենա Բատուրինայի «Առաջին մոսկովյան մասնավոր գիմնազիան»` Լիպկիում, և Ռոման Աբրամովիչի ու այլ գործարարների ջանքերով բացված Սիրիուսը` Սոչիում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: