Հայերեն   English   Русский  

​Սխտորով և հավով կերակրատեսակ՝ իսպանական ձևով


  
դիտումներ: 1228

Իսպանիայում այս կերակրատեսակը pollo al ajillo «հավը սխտորի սոուսով» է կոչվում և դրանով ամեն ինչ ասված է: Իսպանական խոհանոցում ընդհանուր առմամբ, և հատկապես այս կերակրատեսակի մեջ սխտորը գերակշռում է:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • 1կգ. հավի բդիկներ կամ կրծքամիս
  • 300գր. սպիտակ գինի
  • 100գր. ձիթապտղի յուղ
  • 3-4 գլուխ կտրատած սխտոր
  • 3-4 ճյուղ ուրցի տերևներ
  • 2 ճաշի գդալ բուսական յուղ
  • 200մլ. հավի արգանակ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • թարմ մաղադանոս
  • Հավի կտորները ամանի մեջ դնել, ավելացնել ձիթապտղի յուղ և գինի: Խառնել գիշերը սառնարանում թողնել:

    Ջեռոցը 180С տաքացնել: Մարինադից հավը հանել, չորացնլ, սակայն մարինադը պահել:

    Խորը թավայի մեջ 2 ճաշի գդալ բուսական յուղ լցնել, ավելացնել հավը և երկու կողմից տապակել մինչև ոսկեգույն դառնա:

    Թավայի մեջ ավելացնել սխտորով և ուրցով մարինադը և արգանակը: Եռացնել և 1,5 ժամ ջեռոցը դնել, մինչև միսը չսկսի ոսկորներից առանձնանալ:

    Հավի կտորները և սխտորը ափսեի մեջ դնել: Թավայի մեջ լցնել սոուսի մնացած մասը և ուժեղ կրակի վրա դնել ու եռացնել, խառնել մինչև սոուսը սկսի պակասել:

    Ատացված սոուսը և թարմ մաղադանոսը հավի վրա ավելացնել և մատուցել:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: