Հայերեն   English   Русский  

​Հավը՝ մարոկական բաղադրատոմսով


  
դիտումներ: 1613

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • հավ (1,5-2 կգ.)
  • 3 ճաշի գդալ բուսական յուղ
  • մանր կտրատված սոխ
  • 2-3 պճեղ մանր կտրատված սխտոր
  • ¼ ճաշի գդալ զաֆրան (շաֆրան)
  • ½ — ¾ ճաշի գդալ աղացած կոճապղպեղ
  • 1,5 թեյի գդալ դարչին
  • աղ, աղացած սև պղպեղ
  • 1-2 աղի կիտրոն (աղով նախօրոք պատրաստված կիտրոն)
  • 12 կանաչ ձիթապտուղ
  • Պատրաստման եղանակը՝
  • Հավը կաթսայի մեջ դնել, ավելացնել բոլոր բաղադրիչները կիտրոնից և ձիթապտղից բացի:

    Ջուր ավելացնել, որպեսզի այն ծածկի հավը և 1-1,5 ժամ եփել, մինչև հավը փափկանա՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:

    Կիտրոնները ջրով լվացել, հեռացնել ներսի հատվածը և թողնել միայն կեղևը: Կեղևը բարակ շերտերով կտրատել:

    Ձիթապտուղներն ու կիտրոնը հավի եփելու ավարտից 15 րոպե առաջ կաթսայի մեջ ավելացնել:

    Հավը ափսեի վրա դնել և վրան առաջացած սոուսից ավելացնել ու մատուցել:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: