Հայերեն   English   Русский  

Էրդողանը երկրի 40 նահանգում հանրահավաք կանցկացնի


  
դիտումներ: 821

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի մոտ 40 նահանգում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման օգտին հավաքներ կանցկացնի:

Ինչպս հաղորդում է թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, ապրիլ ամսին անցկացվելիք հանրաքվեին ընդառաջ՝ հանրահավաք կանցկացվի մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև Ստամբուլում, Իզմիրում, Անթալիայում, Ադանայում, Սամսունում, Բուրսայում, Քոջաելիում, Կոնիայում, Էրզրումում, Դիարբեքիրում, Յոզղատում, Վանում և այլուր: Նախագահ Էրդողանի քարոզարշավը կմեկնարկի փետրվար ամսվա երկրորդ շաբաթվանից:

Թուրքիայի հիմնական օրենքի փոփոխության շուրջ պայքարը բևեռացրել է թուրքական հասարակությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները պնդում են, որ քաղաքական և տնտեսական անկայունության խորացման ֆոնին անհրաժեշտ է իշխանությունը կենտրոնացնել նախագահի ձեռքում, մինչդեռ նրա հակառակորդները վտանգավոր են համարում ղեկավարման լիազորությունները այնպիսի մի մարդու ձեռքում կենտրոնացնելը, ով քաղաքական գործիչների, լրագրողների, գիտնականների և հասարակական գործիչների շրջանում իր ընդդիմախոսների նկատմամբ արդեն բռնաճնշումներ է կիրառում: Թուրքիայի վարչապետը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելու դեպքում հույս ունեն ստանալ ձայների առնվազն 70 տոկոսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: