Հայերեն   English   Русский  

Պոլսահայ հայտնի երաժիշտը դեմ է սահմանադրական փոփոխությանը


  
դիտումներ: 1497

Պոլսահայ հայտնի ռոք երաժիշտ Հայկո Ջեփքինը սոցիալական մեդիայում արձագանքել է Թուրքիայում կայանալիք սահմանադարական փոփոխության հանրաքվեի քվեարկությանն ուղղված «Այո-ոչ» քարոզարշավին:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, թվիթերյան իր էջում գրել է, որ դեմ կքվեարկի երկրում կառավարման նախագահական համակարգին անցման առաջարկին:

Հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Նախագահ Էրդողանի կողմից ստորագրվելուց հետո օրենքը կդրվի հանրաքվեի, որը նախատեսվում է անցկացնել ապրիլին:

Թուրքիայի հիմնական օրենքի փոփոխության շուրջ պայքարը բևեռացրել է թուրքական հասարակությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները պնդում են, որ քաղաքական և տնտեսական անկայունության խորացման ֆոնին անհրաժեշտ է իշխանությունը կենտրոնացնել նախագահի ձեռքում, մինչդեռ նրա հակառակորդները վտանգավոր են համարում ղեկավարման լիազորությունները այնպիսի մի մարդու ձեռքում կենտրոնացնելը, ով քաղաքական գործիչների, լրագրողների, գիտնականների և հասարակական գործիչների շրջանում իր ընդդիմախոսների նկատմամբ արդեն ռեպրեսիաներ է կիրառում:Похожее изображениеКартинки по запросу Hayko Cepkin

Картинки по запросу Hayko Cepkin

Հայկո Ջեփքին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: