Հայերեն   English   Русский  

ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարը հեռացվել է աշխատանքից՝ Թրամփի հրամանին ընդդիմանալու համար


  
դիտումներ: 417

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է գլխավոր դատախազի պաշտոնակատար, արդարադատության նախարար Սալի Յեյթսին, որը քննադատել է իր ներգաղթային քաղաքականությունը։


Գերատեսչությունը ղեկավարելու է Վիրջինիա նահանգի արևելյան շրջանի շրջանային դատախազ Դանա Բրոենտեն։

«Գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալի Յեյթսը դավաճանել է Արդարադատության նախարարությանը՝ հրաժարվելով ի կատար ածել օրինական հրամանը, որն ուղղված է Միացյալ Նահանգների քաղաքացիների պաշտպանությանը»,- ասված է Սպիտակ տան հայտարարությունում։

Բանն այն է, որ արդեն նախկին գլխավոր դատախազը հրապարակայնորեն ընդգծել է, որ Թրամփի հրամանը հակասահմանադրական է։

«Ինձ դեռ չեն համոզել, որ գործադիր հրամանն օրինական է»,- գրել էր Յեյթսը նախարարության պաշտոնյաներին ուղղված հուշագրում։


Հիշեցնենք, որ Թրամփի հրամանագրով արգելվում էր յոթ մուսոլմանական պետությունների քաղաքացիների մուտքը ԱՄՆ։ Խոսքը Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի մասին է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: