Հայերեն   English   Русский  

​Վաշինգտոնում դրամահավաք է կազմակերպվել՝ Ադրբեջանի քաղբանտարկյալներին աջակցելու նպատակով


  
դիտումներ: 225

Հունվարի 31-ին Վաշինգտոնում տեղի մի շարք ադրբեջանցիներ Ադրբեջանի քաղբանտարկյալներին աջակցելու նպատակով կազմակերպել են դրամահավաք: Քարոզարշավի ընթացքում, որին մասնակցել են նաև Միացյալ Նահանգների և այլ երկրների քաղաքացիներ, հավաքվել է 3 հազար դոլար: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ քաղբանտարկյալները վերացական հասկացություն չեն, այլ իրական մարդիկ: Նրանց նկարները նայելով՝ այցելուները կարող են դա զգալ: Ակցիայի մասնակցիները կստորագրեն այդ լուսանկարներն ու գումարի հետ միասին կուղարկվեն քաղբանտարկյալների ընտանիքներին»,- ասել է ակցիայի մասնակիցներից Թամարա Գրիգորևան:

Ակցայի մասնակիցներից Այնուր Ջաֆարովը նշել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների մեծ մասը տղամարդիկ են, ուստի նրանց ընտանիքները ներկայումս զրկված են նյութական ապահովությունից: Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը ընդգծել է տվյալ քարոզարշավի մեծ նշանակությունը՝ կոչ անելով Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին հարցը միշտ ուշադրության կենտրոնում պահել:

Ակցիայի մասնակիցներն ու այցելուները դիտել են լուսանկարիչ Ջահանգիր Յուսիֆի ֆոտոսեսիան՝ «Distance» (տարածություն) խորգրով, որի շրջանակներում ներկայացվել են բոլոր նրանց նկարները, ովքեր Ադրբեջանում քաղաքական պատճառներով կալանավորված են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: