Հայերեն   English   Русский  

​18 մթերք, որ մաքրում է զարկերակներն ու պաշտպանում սրտի կաթվածից (Մաս 2)


  
դիտումներ: 2340

Նախորդ անգամ պատմեցինք զարկերակները մաքրող, սրտային հիվանդությունների վտանգը նվազեցնելող և կաթվածները կանխող մի շարք մթերքների մասին:

Շարունակելով թեման՝ ներկայացնենք մյուս 9 մթերքները.

10. Պանիր

Դուք հավանաբար լսել եք, որ բարձր խոլեստերինի դեպքում պանիրն այնքան էլ լավ չէ, սակայն չափավոր ուտելը կարգավորում է խոլեստերինի մակարդակն ու արյան ճնշումը:

11. Բրոկոլի

Այն հարուստ է վիտամին K-ով, որը չի թողնում, որ զարկերակներում կալցիում կուտակվի, իջեցնում է խոլեստերինի մակարդակը և կարգավորում է արյան ճնշումը:

12. Նուռ

Նուռը պարունակում է ֆիտոքիմիական նյութեր, որը նպաստում է ազոտական օքսիդի արտադրմանը. վերջինս լավ է ազդում արյան շրջանառության վրա:

13. Սպանախ

Սպանախը մաքրում է զարկերակներն ու իջեցնում արյան ճնշումը: Այն հարուստ է կալիումով և ֆոլաթթվով, որոնք պահպանում են մկանային հյուսվածքների առողջությունն ու նվազեցնում սրտի կաթվածի վտանգը:

14. Ամբողջական հացահատիկ

Ամբողջական հացահատիկի ալյուրը հավասարակշռում է խոլեստերինը և կանխում դրա կուտակումը երակներում: Այն նաև իջեցնում է խոլեստերինի մակարդակը:

15. Ավոկադո

Ավոկադոն չափազանց հարուստ է սննդարար նյութերով. դրանցում պարունակվող ճարպերը կարգավորում են լավ և վատ խոլեստերինի հարաբերակցությունը՝ մաքուր պահելով երակները:

16. Ծնեբեկ

Ծնեբեկը չափազանց արդյունավետ միջոց է խոլեստերինի բարձր մակարդակն իջեցնելու հարցում, քանի որ այն ունի բորբոքումը մեղմացնող և երակների խցանումը կանխող միացություններ:

17. Ձմերուկ

Այն օգնում է ազոտական օքսիդի արտադրմանը և լայնացնում է արյան անոթները: Ընդհանրապես, ձմերուկի օգտակար հատկությունները բազմաթիվ են:

18. Նարնջի հյութ

Նարնջի հյութը հարուստ է հակաօքսիդանտներով, որը կարգավորում է արյան ճնշումը, ինչպես նաև օգտակար է արյան անոթների առողջությունը: Օրական երկու բաժակ հյութը կապահովի ձեզ վիտամին Ց-ի անհրաժեշտ քանակությամբ և բազմաթիվ այլ վիտամիններով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: