Հայերեն   English   Русский  

​Օրվա կերպարը. Մելանիա Թրամփը Dior նորաձևության տան զգեստով. Լուսանկարներ


  
դիտումներ: 1276

Միացյալ Նահանգների առաջին տիկինը Կարմիր խաչի պարահանդեսին ներկայացել է աշխարհահռչակ Dior նորաձևության տան վարդագույն երեկոյան զգեստով

Ինչպես հայտնի է նախորդ հանգստյան օրերը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը Ֆլորիդայում են անցկացրել, որտեղ առաջին հերթին ժամանել էին Կարմիր խաչի ամենամյա պարահանդեսին մասնակցելու նպատակով: Գրում է Elle.ru.-ն:

Բարեգործական կազմակերպության 60-րդ պարահանդեսը տեղի է ունեցել փետրվարի 4-ին, որի շրջանակներում գլխավոր աստղ միանշանակորեն ԱՄՆ-ի նոր առաջին տիկին Մելանիա Թրամփն է դարձել:

Պարահանդեսի համար Մելանիա Թրամփը Dior նորաձևության տան վարդագույն երեկոյան զգեստ էր ընտրել, իսկ ինչպես հայտնի է վարդագույնը Pantone գույների ինստիտուտի առաջարկած գարուն-ամառ 2017 սեզոնի համար 10 ամենանորաձև գույներից մեկն է:

V բացվածքով զգեստն ամբողջովին ընդգծել է նախկին սուպերմոդելի անթերի կազմվածքը: Երեկոյան զգեստը Մելանիան համադրել էր նույն երանգի դասական նավակ կոշիկներով և զմրուխտներով և ադամանդներով զարդարված ականջօղերով և մատանիով:

Մելանիա Թրամփ

Մելանիա Թրամփ

Մելանիա Թրամփ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: