Հայերեն   English   Русский  

​Բժիշկները նախազգուշացնում են. Սոված փորին ամեն ինչ չէ, որ կարելի է ուտել


  
դիտումներ: 499

Հետազոտությունները ցույց են տալիս, որ պետք չէ քաղցած մնալ: Սակայն երբ սուր քաղցը վրա է հասնում, պետք է ձեռնպահ մնալ տոմատի մածուկներից: Դրանք կարող են բարձրացնել ստամոքսի թթվայնությունը: Ինչպես նաև C վիտամինի առկայությունը կարող է արագացնել ստամոքսահյութի արտադրությունը: Արդյունքում կարող է առաջանալ այրոց, իսկ վատագույն դեպքում՝ խոց:

Քաղցր գազավորված ըմպելիքը նույնպես լավ ընտրություն չէ քաղցած մարդու համար: Այն շատ շաքար է պարունակում, ինչը փքվածություն է առաջացնում և դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Շաքարը միանգամից անցնում է արյանշրջանառության մեջ, լայնացնում է անոթները՝ որոշակի ժամանակով դանդաղեցնելով սրտխփոցները և իջեցնելով արյան ճնշումը:

Կանաչ բանջարեղենները օգտակար են, բայց ոչ սոված փորին: Նման բանջարեղենները մեծ քանակությամբ ամինաթթուներ են պարունակում, որոնք նույնպես այրոց և ցավ են առաջացնում: Յոգուրտն ամենահայտնի նախաճաշերից է, սակայն այն ունի մանրէներ, որոնք կարող են սպանել ստամոքսի օգտական մանրէները: Յոգուրտը նաև բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը և առաջացնում է փքվածություն: Եվ, իհարկե, խորհուրդ չի տրվում քաղցած ժամանակ կծու սնունդ օգտագործել: Չիլի պղպեղը վնասում է ստամոքսի պատերը, բարձրացնում է թթվայնությունը՝ առաջացնելով ուժեղ լարվածություն և խոցի վտանգ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: