Հայերեն   English   Русский  

​Երիտասարդ արքայազնը հրաժարվել է դառնալ նոր թագավորը


  
դիտումներ: 893

«Globe Magazine» հրատարակությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ցանկություն է հայտնել, որ իր հետնորդը դառնա արքայազն Ուիլյամը, սակայն թագավորական ընտանիքի երիտասարդ ներկայացուցիչը հրաժարվել է տատիկի առաջարկությունից:

Հրատարակությունը վկայակոչելով անանուն աղբյուրը, գրում է, որ երիտասարդ արքայազնի այդ հայտարարությունը ցնցել է, ողջ թագավորական պալատը, սակայն 32-ամյա արքայազնը պնդում է, որ նոր թագավոր պետք է դառնա իր հայրը` արքայազն Չարլզը: Նրա հրաժարման պատճառներից մեկն էլ կարող է լինել իր կնոջ` Քեյթի երկրորդ հղիությունը:

Դրա հետ կապված, «Hello Magazine» հրատարակությունը հավելում է, որ այս շաբաթ թագավորական տան ներկայացուցիչները համատեղ հայտարարություն կանեն, որի համաձայն, Եղիսաբեթ Երկրորդը կհրաժարվի իշխանությունից, որը կառավարում է 31 տարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: