Հայերեն   English   Русский  

​Սխալ պատրաստված բրինձը վտանգավոր է առողջության համար


  
դիտումներ: 2473

TheDailyMail-ը հայտնում է, որ եթե բրձի վրա բավարար ջուր չավելացվի, ապա հնարավոր է քաղցկեղի և սրտի հիվանդության ռիսկի բարձրացում: Խնդիրը մկնդեղի մեջ է: Երբ ջուրն ավելի շատ է լինում, քան բրինձը, դրան հաջողվում է մաքրել մկնդեղը, որը պարունակում է բրինձը:

Գիշերը բրինձը ջրի մեջ թողնելը նվազեցնում է դրանում մկնդեղի մակարդակը մոտ 80%-ով: Մկնդեղն ընկնում է բրնձի մեջ արտադրական գործընթացի արդյունքում և թունաքիմիկատների հետ, որոնք նախկինում օգտագործվում էին: Դրանք մնում են դաշտերում տասնամյակներ շարունակ: Բրնձի մեջ մկնդեղի առկայությունը փաստում են Բելֆաստի Թագավորական համալսարանի հետազոտությունները:

Գիտնականները ստուգել են բրնձում մկնդեղի պարունակությունը դրա պատրաստման տարբեր եղանակների միջոցով: Սկզբում այն պատրաստել են բրնձի և ջրի 2/1 հարաբերակցությամբ: Այնուհետև հարաբերակցությունը հասցրել են 5/1-ի, ինչը մկնդեղի պարունակությունը կիսով չափ պակասեցրել է: Սակայն ամենաարդյունավետը բրինձը նախապես որոշ ժամանակ ջրի մեջ թողնելն է:

Բրինձը 10 անգամ ավելի շատ մկնդեղ է պարունակում, քան մյուս բոլոր մթերքները: Մկնդեղի հետ խրոնիկ կապը առաջացնում է աճի հետ կապված խնդիրներ, սրտի հիվանություններ, շաքարախտ, նյարդային համակարգի խանգարումներ: Բայց հատուկ մտահոգություն է առաջացնում թոքերում և միզապարկում քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի առկայությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: