Հայերեն   English   Русский  

Թրամփն Իրանի առաջնորդին խորհուրդ է տվել «զգույշ արտահայտվել»


  
դիտումներ: 454

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին իր արտահայտություններում «զգույշ լինել»: Գրում է Russian.rt.com-ը:

«Ավելի լավ կլինի, եթե նա զգույշ լինի», - Washington Examiner պարբերականը մեջբերում է Դոնալդ Թրամփի խոսքերը:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր հերթին հայտարարել էր, որ սպառնալիքների լեզուն երբեք չի գործել իր երկրի նկատմամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին հազարավոր իրանցիներ փողոցներ էին դուրս եկել, որպեսզի տոնեն Իսլամական հեղափոխության տարեդարձը և իրենց բողոքն արտահայտեն Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած հայտարարությունների դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: