Հայերեն   English   Русский  

Գիտնականների կարծիքով փետրվարն ամենադեպրեսիվ ամիսն է


  
դիտումներ: 1247

Գիտնականները պարզաբանում են, որ դա կապված է մարդկային օրգանիզմի վրա ամսվա բացասական ազդեցությամբ: Պատճառներն են օրվա կարճ լինելու հետևանքով ռեժիմի խախտումը, ինչպես նաև ամանորյա երկարատև արձակուրդները:

Հոգեբաններն իրենց հերթին նշում են, որ ոմանք Ամանորից բավականին մեծ սպասելիքներ և իրենց ծրագրերի ու նպատակների իրականացման մեծ հույսեր են ունենում: Սակայն երբ դրանք չեն իրականանում, ոմանք կարող են խորը ապրումներ ունենալ և, նույնիսկ, ընկճախտի մեջ ընկնել:

Էքստրասենսները և աստղագետները ևս փետրվարը վտանգավոր ամիս են համարում: Նրանց կարծիքով այս ժամանակահատվածում մարդիկ էմոցիոնալ առումով թուլանում են, որի պատճառով կարող է բարձրանալ ինքնասպանությունների թիվը: Ընդ որում այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն դեռահասներին, այլ նաև մեծահասականերին:

Բացի այդ, փետրվարին տեղի են ունենում արևի և լուսնի խավարումներ: Որոշ մասնագետներ գտնում են, որ այդ երևույթները բացասաբար են ազդում հոգեկան հիվանդություններ ունեցողների վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: