Հայերեն   English   Русский  

Լավ եմ անում. Սամվել Բաբայանը՝ Վիկտոր Դալաքյանի հայտարարության մասին, թե ինքը զբաղվում է «Համախմբման» լոբբինգով


  
դիտումներ: 817

Լսելով Վիկտոր Դալլաքյանի անունը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասաց, թե ինքը նրա հայտարարությանը ծանոթ չէ, ապա նշեց. «Մաշած մարդիկ պետք է խաղից դուրս գան, գան երիտասարդները, այդքանով ավարտենք»,հաղորդում է tert.am-ը:

Դիտարկմանը, թե Դալաքյանը հայտարարել է, որ Բաբայանը «Համախմբման» լոբբինգով է զբաղվում, այցելել է «Համախմբում», ներկայացրել ցուցակ, որոնց առաջին 7 համարները «Համախմբման» ներկայացուցիչներ են, Սամվել Բաբայանն այսպես արձագանքեց. «Լավ եմ անում, լավ եմ անում… պրոբլեմ ո՞վ ունի, ասեք՝ պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»:


Երբ փորձեցինք ճշտել, թե Դալլաքյանի հայտարարությունը փաստորեն իրականությանը համապատասխանո՞ւմ է. Բաբայանն ասաց, որ ամեն մեկի ասածը չի կարող մեկնաբանել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: