Հայերեն   English   Русский  

Այսօր Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է


  
դիտումներ: 2725

Ամեն տարի փետրվարի 15-ին անցկացվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:

Այս օրը ընտրվել է 2001 թ. Լյուքսեմբուրգում, Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների և հիմնադրամների միության (ICCCPO) նախաձեռնությամբ: Մոտ 188 կազմակերպություններ 88 երկրներից համագործակցում են ICCCPO-ի հետ:

Տարեկան աշխարհում օնկոլոգիական հիվանդություններով տառապում է 175 հազ. երեխա, որոնցից 90 հազ-ը հետագայում մահանում է: Ընդ որում՝ սա ոչ հստակ վիճակագրություն է, քանի որ ոչ բոլոր դեպքերն են գրանցվում: Մինչդեռ, բժիշկների կարծիքով, վաղ և ճիշտ ախտորոշման և ժամանակին բուժում նշանակելու դեպքում չարորակ ուռուցքների 70%-ը հնարավոր է բուժել:

Ավելի քան երբևէ, քաղցկեղի, հատկապես մանկական քաղցկեղի դեմ համախմբված և միասնական պայքարի կարիք կա: Հենց այդ պատճառով էլ մանկական քաղցկեղի դեմ պայքարող համաշխարհային կազմակերպությունները երկրների բնակչության լայն շերտերին մանկական օնկոլոգիական հիվանդությունների վաղ նախանշանների մասին տեղեկացնելու արշավներ են նախաձեռնում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: