Հայերեն   English   Русский  

Ջեմալ փաշայի թոռը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Հասան Ջեմալը ազատազրկման է դատապարտվել


  
դիտումներ: 367

Թուրք լրագրող, Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը դատապարտվել է 1 տարի 3 ամիս ազատազրկման:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դեմակրատհաբեր» կայքը, Հասան Ջեմալը 2016 թ-ի հուլիսի 16-ին Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդներից Ֆեհմա Հուսեինի վերաբերյալ հոդված էր գրել: Այդ պատճառով վերջինիս դեմ ներկայացվել էր «ահաբեկչական խմբավորման քարոզչության» և «հանցաքն ու հանցագործին գովաբանելու» մեղադրանքներ:

Ջեմալը հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքն ու նշել, որ լրագրությամբ զբաղվելը չի կարող հանցանք համարվել: Դատարանը վճռել է, որ պատժի կրումը պետք է հետաձգվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: