Հայերեն   English   Русский  

Էլեկտրաքարշը դուրս է եկել ռելսերից. Գյումրի-Երեւան գնացքի ուղեւորները ստիպված վերադարձել են Գյումրի


  
դիտումներ: 676

Գյումրի- Երեւան գնացքի ուղեւորներն այսօր` փետրվարի 15-ին, ստիպված վերադարձել են Գյումրի, քանի որ էլեկտրաքարշը դուրս է եկել ռելսերից:

NEWS.am-ի թղթակցին Գյումրիի երկաթուղային կայարանից հայտնեցին, որ բոլոր ուղեւորներին փոխհատուցելու են, մարդիկ հնարավորություն կստանան հաջորդ գնացքով մեկնել Երեւան:

«Մարդիկ հետ են գալիս Գյումրի, որովհետեւ էլեկտրաքարշը գծից հանելու համար բավականին ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ չսպասեին, հետ են գալիս Երեւանից Գյումրի եկող գնացքով»,- ասացին կայարանից:

Նշենք, որ գնացքը Գյումրիից շարժվել էր 11,45-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: