Հայերեն   English   Русский  

Ընդդիմադիրները միմյանց դեմ են պայքարում. Ալ. Իսկանդարյան


  
դիտումներ: 613

Նախընտրական իրավիճակը Հայաստանում շատ հետաքրքիր կերպով է զարգանում:

Այս մասին այսօր լրագրողների հետ խոսեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ ցուցակից կարելի է եզրակացնել, որ ընտրվել են պաշտոնյաներ և մարդիկ, որոնք հասարակության մեջ հայտնի են, որ մտավորականներ: Հետաքրքիր մաս է նաև այն, որ ցուցակում բացակայում է Հանրապետության նախագահի անունը:

«Մեկ բառով սա անվանում են «ռեբրենդինգ»: Փորձում են նոր ոչ ստեղծել՝ նոր մարդիկ, մարդիկ, որոնք նախկիննների նման չեն և փորձում են փոխել կուսակցության դեմքը»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ սա բնական էր ապրիլին և հուլիսին տեղի ունեցած իրադարձություններից հետո:

Դաշտի մնացած հատվածում նույնպես հասկանալի զարգացումներ են տեղի ունենում. ««Ծառուկյան» դաշինքում կենտրոնանալու 1 օլիգարխիկ մասը: Նա մտադիր է վերցնել խորհրդարանի էական մասը»:

Նրա դիտարկմամբ՝ ծրագրային ելույթով հանդես է եկել միայն Տեր-Պետրոսյանը:

Ալ. Իսկանդարյանը գտնում է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն կկազմի ամեն դեպքում, իսկ մյուս տեղերը կբաշխվեն մի քանի քաղաքական ուժերի միջև:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն որևէ լուրջ մրցակից չունի. «Հիմնականում ընդդիմադիրները միմյանց դեմ են պայքարում՝ խորհրդարանում հայտնվելու համար: Չեմ տեսնում այն ուժին, որը կկարողանա հավաքել ձայների 54 տոկոսը: Եթե մեկ ու կես ամսում հրաշք չպատահի»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը նշեց, որ այս անգամ էլ հետընտրական ճգնաժամ է սպառնում:

«Անպայման լինելու է: Անպայման ինչ-որ մեկը հայտարարելու է, որ ոչ թե 3 տոկոս է հավաքել, այլ 150 տոկոս: Նման իրավիճակները կարծես թե ավանդույթ են Հայաստանում»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: