Հայերեն   English   Русский  

Պրահայի օդանավակայանի տերմինալը փակվել է ռումբի մասին տեղեկության պատճառով


  
դիտումներ: 501

Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայանի երկրորդ տերմինալը փակվել է ռումբի մասին անանուն զանգի պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Lidovky.cz պորտալը, տերմինալում գտնվող ուղևորները տեղափոխվել են մեկ այլ տերմինալ, որը գործում է բնականոն ռեժիմով:

Դեպքի վայրում աշխատում են սակրավորներն ու ոստիկանության ներկայացուցիչները:

Օդանավակայանի ներկայացուցիչը ընդգծել է, որ տերմինալներից թռիչքներ չեն իրականացվի մինչև որոնողական աշխատանքների ավարտը, իսկ վայրէջքները իրականացվում են ժամանակին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համբուրգի օդանավակայնում ևս տարհանում է իրականացվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: