Հայերեն   English   Русский  

Իրանն անսպասելի փոխում է քաղաքականությունը Սաուդյան Արաբիայի նկատմամբ


  
դիտումներ: 265

Իրանի նախագահ Հասան Ռուհանին խնդրել է Օմանի սուլթան Կաբուս Բենին «անուղղակիորեն» միջնորդել Սաուդյան Արաբիայի և Ծոցի համագործակցության խորհրդի մյուս անդամների երկխոսության համար. Այս մասին հաղորդում է Anadolu լրատվականը: Քաղաքականության նման անսպասելի փոփոխություն Ռոհանին նախաձեռնել է Օմանի մայրաքաղաք Մուսկատ կատարած այցի ընթացքում:

«Ռոհանիի այցը կարեւոր ուղերձներ է պարունակում՝ տարածաշրջանում շարունակվող անկայունության լույսի ներքո», - մեկնաբանել է Իրանի Economic World-ը:

Ռոհանին, ըստ երեւույթին, հայտնել է Կաբուսին, որ Թեհրանը պատրաստ է ուղիղ և «առանց նախապայմանների» բանակցությունների Ռիյադի և Ծոցի համագործակցության խորհրդի այլ երկրների հետ:

Այցի մեկ այլ նպատակն էր չեզոքացնել տարածաշրջանային սպառնալիքները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջանային քաղաքականության լույսի ներքո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: