Հայերեն   English   Русский  

«Իրատես». Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում » են իրար. ռեստորանում նրանց քեֆը վերածվել է ծեծկռտուքի


  
դիտումներ: 239

«Իրատես» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում» են իրար:

Օրերս Տարոն Մարգարյանի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանը Ներսիսյան փողոցում գտնվող վրացական ռեստորանում Ռոբերտ Սարգսյանի համար աշխատող երկու շտաբի պետերի ու եւս 15 պատասխանատուների հետ քեֆ է կազմակերպել, որին ընթացքում միացել է նաեւ Տարոնի պրոտեժեն` Ռոբերտ Սարգսյանը:

Ըստ ականատեսների, նախընտրական «ռազմավարության» քննարկումն այնքան բուռն ու թեժ է ստացվել, որ մի երկու բաժակից հետո քեֆը վերածվել է ծեծկռտուքի: Թիմակիցները մի լավ ծեծել են իրար, պահպանել են հայկական ավանդական ծեծի բոլոր կանոնները` միմյանց դեմ թուր ճոճելու եւ սուսերով պարի տեսքով:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Տարոնի խորհրդական, տխրահռչակ Արայիկ Քոթանջյանը նախկինում եւս հայտնվել է նման միջադեպերի մեջ: Մասնավորապես, 2009-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ նրան հենց իր կաբինետում ծեծել էին Ծառուկյանի թիմակիցները: Ինչպես ասում են` «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: