Հայերեն   English   Русский  

Ստրանջա-2017. Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ


  
դիտումներ: 322

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը:

Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/16 փուլում մրցելու է Տայպեն ներկայացնող Պան Հունգ-Մինի հետ: Այսօր ռինգ դուրս եկող մեր մյուս 4 բռնցքամարտիկները պայքարը սկսելու են 1/8 փուլից:

75 կգ քաշային Արման Դարչինյանը մրցելու է անգլիացի մարզիկի հետ: Մյուս 3 բռնցքամարտիկներին` 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանին, 56 կգ քաշային Վահե Բադալյանին և 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանին բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին մասնակցում է 9 բռնցքամարտիկով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: