Հայերեն   English   Русский  

Սերբիայի նախագահը հետմահու պարգևատրել է Վիտալի Չուրկինին


  
դիտումներ: 244

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հետմահու պարգևատրվել է Սերբիայի դրոշի շքանշանով ՄԱԿ-ում Սերբիայի հանդեպ իր բարեկամական աջակցության համար: Այս մասին ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

«Սրեբրենիցայի հարցի վերաբերյալ բանաձևի քննարկումների ժամանակ մենք վայելել ենք Ռուսաստանի Դաշնության և հատկապես հանգուցյալ դեսպան Չուրկինի անկեղծ և անվերապահ աջակցությունը: Նա մեզ մեծապես օգնել է և կհիշվի որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա ռուսական վետո կիրառող անձ», - ասել է Սերբիայի նախագահը:

«Այսօր ես հետմահու պարգևատրում եմ դեսպան Չուրկինին Սերբիայի դրոշի առաջին աստիճանի շքանշանով: Ուզում եմ ասել, որ քանի դեռ մենք նման ընկերներ ունենք ՄԱԿ-ում, ես չեմ անհանգստանում, թե կարող է պատահել անսպասելին, ինչպես, օրինակ, Կոսովոյի անկախության ճանաչումը կամ Սերբիայի դեմ բանաձի ընդունումը», - հավելել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: