Հայերեն   English   Русский  

Հովհաննես Բաչկովը 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին


  
դիտումներ: 202

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստարանջայի միջազգային մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած հայաստանցի բռնցքամարտիկներից միայն մեկին հաջողվեց հաղթանակ տանել:

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին: 75 կգ քաշային Արման Դարչինյանը պարտվել անգլիացի մարզիկին , իսկ 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանին պարտվեցին Ուկրաինայի ներկայացուցիչներին: Նշենք, որ Բադալյանն առաջին ռաունդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ ռաունդում վնասվածք է ստացել: Բժիշկներին չի հաջողվել դադարեցնել քթի արյունահոսությունը, ինչի պատճառով մենամարտը դադարեցվել է:

Վաղը ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: