Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին


  
դիտումներ: 776

Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի միջազգային մրցաշարը: Այսօր ռինգ է մտել Հայաստանի 3 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի միջազգային մրցաշարը: Այսօր ռինգ է մտել Հայաստանի 3 ներկայացուցիչ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 2-րդ մենամարտում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցու նկատամամբ և նույնպես ապահովել քառորդ եզրափակչի ուղեգիր: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսօր պարտություն է կրել միայն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը:

Վաղը մրցաշարում կմեկնարկի 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Նա պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: