Հայերեն   English   Русский  

​Այսօր սպասվում է BlackStar-ի համերգը Երևանում


  
դիտումներ: 11947

Մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու BlackStar-ի անդամների երկրորդ համերգը Հայաստանում: Այս անգամ մենք կվայելենք ոչ թե երկու, այլ չորս երգիչների ելույթները: Timati-ին և L’One-ին միանալու են Մոտը և Քրիստինա Սի-ն:

Timati

Վիվառո ընկերությունը աջակցում է համերգի կազմակերպիչ Jet Set ընկերության նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ նույն ընկերության 2015թ. կազմակերպած նախորդ համերգը ճանաչվել է այդ տարվա լավագույն համերգային ծրագիր: Ակնկալիքները նոր համերգից շատ են, հանդիսատեսին սպասվում է բարձր տրամադրություն, աննախադեպը չունեցող շոու ծրագիր և մեծ քանակությամբ ադրենալին:

Տոմսեր կարելի է ձեռք բերել երևանյան բոլոր տոմսարկղերից, ինչպես նաև առցանց տարբերակով: Ավելացնենք, որJetSet ընկերության կազմակերպած ոչ մի համերգ երբեք չի հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել, ավելին՝ տոմսերը սպառվել են նախօրոք:

Կհանդիպենք BlackStar-ի երգիչների ցնցող համերգին:

Jet Set ընկերությունը, որը հանդիսանում է համերգի կազմակերպիչը,իր գործունեությունը սկսել է Մոսկվայում դեռևս 2011թվականին, կազմակերպելով փոքր և մաշտաբային միջոցառումներ: Այնուհետև 2015թվականին կազմակերպել է Timati-ի և L`One-ի համերգը Երևանում, որը հետագայում ճանաչվել է տարվա լավագույն համերգային ծրագիրը: Ավելի ուշ՝ արդեն 2016 թվականի ամռանը կազմակերպել է Comedy Club-ի շոու ծրագիրը, որն էլ իր հերթին անցել է բարձրմակարդակով:

L`One

Հաշվի առնելով Timati-ի և L`One-ի 2015 թվականի կայացած համերգը, որը շատ մեծ աղմուկ էր բարձրացրել և ճանաչվել էր տարվա լավագույն համերգը Երևանում, սպասելիքները շատ մեծեն:

Կազմակերպիչները նախատեսում են տոմսերի «Sold Out» ,որը ինքնին տրամադրում է:

Արդեն կարող եք ձեռք բերել տոմսեր նաև Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի տոմսարկղից:

Շարունակվում է տոմսերի առցանց վաճառքը և առաքումը:



Հեռ.: +374 60 276000 https://www.tomsarkgh.am/…/Timati-L-One-Kristina-Si-Mot-in-…Հեռ.: +374 77 866726 http://www.toms.am/am/ticket/2865





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: