Հայերեն   English   Русский  

Կառավարությունը մատների արանքով է նայում գյուղատնտեսությանը. Հրաչ Բերբերյան


  
դիտումներ: 2471

Տարին վատ չէր սկսվի գյուղատնտեսության համար, եթե վերջին երկու ամսվա ցուրտը չլիներ: Դեղձենու և բալենու ծառերը միանշանակ վնասվել են, ցրտահարվել:

Վնասվել են նաև այգեթաղ չարած խաղողի այգիները: Ծիրանի հետ կապված դեռ ուսումնասիրություններ ենք անում, ամեն դեպքում ծիրանենին ավելի կայուն ծառ է, քան դեղձենին ու բալենին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Ագրարագյուղացիական միավորում” ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով՝ Արարատի հարթավայրում, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում գրանցվել է տարվա ամենամեծ վնասը:

Ցրտից տուժել է կարտոֆիլի տնկանյութը՝ սերմացուն, որը գյուղացիները պահել էին վաղ գարնանը ցանելու համար: Կարտոֆիլի տնկանյութը 40 տոկոսով վնասվել է Արարատյան հարթավայրում, 30 տոկոսով Գեղարքունիքում և 40 տոկոսով Շիրակի մարզում: Այս տարի մեր կարտոֆիլը մեզ վստահաբար չի հերիքի: Գյուղատնտեսությանն աջակցության հարցում մենք չունենք պետության հովանավորությունը, կառավարությունը մատների արանքով է նայում գյուղատնտեսությանը”,- ասաց Հրաչ Բերբերյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: