Հայերեն   English   Русский  

​«Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում». նոր զեկույց


  
դիտումներ: 54

«Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում». Այսպես է կոչվում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ՀԿ հրապարակած զեկույցը մարզում առկա գենդերային անհավասարության մասին:

Զեկույցում ներկայացված են 2016 թվականի սեպտեմբերի 19-23-ը տեղի ունեցած կանանց քայլարշավի աշխատանքային խմբի դիտարկումները՝ Հայաստանի ամենամեծ մարզի մի շարք քաղաքներում և գյուղերում կանանց իրավիճակի և խնդիրների վերաբերյալ:

ՀԿ-ի Շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման պատասխանատու Աննա Հովհաննիսյանը նշեց, որ Քայլարշավի ընթացքում հանդիպումներ են եղել շուրջ 5000 կնոջ հետ: Այցելած գյուղերի մեծամասնությունում, բացառությամբ Սևանա լճի ավազանի մոտ գտնվող գյուղերի, աշխատունակ տարիքի տղամադրկանց 80-90 տոկոսը գտնվումէ ՌԴ-ում: Գյուղերում հիմանկանում մնացել են կանայք, երեխաները և ատրեցները, ինչը ազդել է կանանց առօրյայի կառուցման, ամենօրյա պարտականությունների և կենցաղավարման բեռի բաշխման վրա:

Զեկույցի հեղինակը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գեղարքունիքում կանանց գործազրկության թիվն ամենացածրն է ՀՀ բոլոր մարզերում ՝ 2014թ. Կազմելով միայն 4.1 տոկոս, սակայն հաշվի առնելով աղքատության մակարդակը մարզում , նա առա քաշեց այն վարկածը, որ կանայք չեն դիմում զբաղվածության գործակալություններ, որովհետև կամ աշխատանք գտնելու հույսեր չունեն, կամ էլ ընտանիքի ներսդում առկա սահմանափակումները թույլ չեն տալիս կանանց մտածել աշխատելու մասին:

Դիտարկումների ընթացքում պարզվել են հետաքրիքր փաստեր:

«Գեղարքունիքի մարզի որոշ գյուղերում նկատվում է մի իրավիճակ, երբ տղան և տղայի մայրը հավանելով աղջկան, նշանադրում են զույգին՝ առանց աղջկա համաձայնության: Գյուղերում հանդիպած շատ կանայք պատմում էին, որ իրենց ամուսնուն չեն ճանաչել մինչև հարաբերությունների օրինականացումը: Նույն միտումը պահպանվել է նաև ներկայից սերնդի համար, սակայն որոշ գյուղերում աղջիկների ընդհանուր դիմադրության շնորհիվ այն փոփոխության է ենթարկվում»,- ասաց Աննա Հովհաննիսյանը:

Տղամարդկանց բացակայությունը ազդում է թե երեխաների դաստիարակության վրա, թե կանանց առողջության վրա՝ արտագնա աշխատանքից հետո ձեռքբերված սեռվարակների տեսքով:

Հասարակության շրջանում կանանց նկատմամբ բռնության համընդհանուր հանդուրժողականության և կնոջը մեղադրական վերաբերմունքն առկա է նաև Գեղարքունիքում: Կանանց քայլարշավից հետո թեժ-գիծ ծառայության ահազանգերի թիվն այդ մարզից ավելացավ և կանայք զանգում էին իրենց բարեկամների և հարևանների համար պազրզելու ՝ թե ինչով կարող է օգնել տվյալ կառույցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: