Հայերեն   English   Русский  

​Տանը դափնու տերևներ այրեք. Արդյունքը կզարմացնի


  
դիտումներ: 20552

Դափնու տերևը, որ հայտնի է նաև «լաուրուս նոբիլիս» գիտական անվանումով, դափնեծառի տերևների ամբողջական անվանումն է:

Այն դարեր շարունակ օգտագործվել է որպես բնական դեղամիջոց՝ բազմաթիվ հիվանդությունների բուժման համար:

Դափնեծառը համարվել է սրբազան ծառ և գովերգվել բանաստեղծների ու նկարիչների կողմից:

Դափնու տերևներն օգտագործում են տարբեր նպատակներով՝ խոհարարության մեջ որպես համեմունք, ինչպես նաև կոսմետիկայի արդյունաբերության մեջ:

Դափնու տերևներն օգտագործում են հատկապես բժշկության մեջ, քանի որ դրանք հարուստ են շատ օգտակար հանածոներով, վիտամիններով և հակաօքսիդներով, ունեն հակաբորբոքային ու հակասնկային հատկություններ:

Հիշեք, որ դափնու տերևը շատ օգտակար է, երբ այն այրում եք: Վերցրեք դափնու մի քանի տերև ու տեղադրեք մոխրամանում: Մոտ 10 րոպե այրեք:

ԻՆՉՈՒ՞ ԱՅՐԵԼ

Բուժում է գլխացավը

Դափնու տերևը հարուստ է ցինեոլի, պինենի և էլեմիցինի միացություններով: Դրանք ավելի շատ են արձակվում տերևներն այրելու դեպքում, ինչը կօգնի հոգնածության և գլխացավի դեպքում:

Վերացնում է անհանգստությունը, տագնապը

Դափնու տերևը պարունակում է լինալոլ, որը օգնում է մեղմել անհանգստությունը: Ամերիկյան Nurse Anesthetics ասոցացիայի նոր ուսումնասիրության համաձայն՝ եթե 10 րոպե շնչեք դրա հոտը, ակնթարթորեն ավելի լավ կզգաք:

Շնչառական համակարգ

Դափնու տերևները պարունակում են էուգենոլ և միկրեն կոչվող նյութեր: Այրելուց հետո այն շնչելով՝ կմաքրեք թոքերն ու կբարելավեք շնչառությունը:

Այլ օգտակար հատկություններ

Շաքարախտ

Բժիշկները դափնու տերևները կարևորում են հատկապես շաքարախտի 2-րդ տիպի դեմ պայքարելիս: Այն նվազեցնոում է նաև խոլեստերինը, օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի քանակությունը՝ կարգավորելով սրտի աշխատանքը: Քանի որ դափնու տերևը հարուստ է հակաօքսիդներով, այն նպաստում է, որ օրգանիզմն ինքնուրույն ինսուլին արտադրի և օգնում է վերահսկել շաքարախտի խնդիրները:

Սիրտն առողջ պահեք

Դափնու տերևն օգնում է, որ սիրտն ավելի լավ աշխատի և չենթարկվի անոթային խնդիրների, քանի որ այն օգնում է ամրապնդել սրտի անոթային պատերն ու կանխում է վատ խոլեստերինի մակարդակի աճը:

Քաղցկեղի կանխում

Օրգանական միացությունների ու հակաօքսիդների շնորհիվ՝ դափնու տերևը կանխում է քաղցկեղի բջիջները՝ առաջացման պահից:

Մեղմում է ցավը

Գլխացավերի, միգրենի, արթրիտի, ատամնացավի դեմ այն հիանալի լուծում է: Տերևներից պատրաստված թեյը մարմնին տալիս է հակաբորբոքային հատկություններ, որոնք ցավազրկող ազդեցություն են թողնում:

Օգտակար է հղիության ժամանակ

Հղի կանանց խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ ֆոլաթթու օգտագործել, որով հարուստ է դափնու տերևը: Դա ամենակարևոր նյութն է հատկապես հղիության առաջին եռամսյակում: Ֆոլաթթուն կանխում է այն բոլոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ հղիության ընթացքում:

Խթանում է մարսողությունը

Դափնու տերևը շատ օգտակար է ստամոքսի կամ աղիքային ցանկացած խնդիրների դեպքում: Բացի այդ, օգնում է բուժել գլյուտենային հիվանդությունն ու բորբոքված աղիքի համախտանիշը:

Դափնու տերևի օգտակար հատկությունները սրանով չեն սահմանափակվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: