Հայերեն   English   Русский  

​Մելանիա Թրամփը Կոնգրեսում ամուսնու ելույթի ընթացքում 10 հազար դոլար արժողությամբ զգեստ է կրել. Լուսանկարներ


  
դիտումներ: 621

ԱՄՆ-ի Կոնգրեսում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ելույթի ընթացքում առաջին տիկին Մելանիա Թրամփը չնայած այն հանգամանքին, որ բազմիցս քննադատության է ենթարկվել զգեստների ոչ համեստ ընտրության համար` 10 հազար դոլար արժողությամբ հագուստով է ներկայացել: Գրում է Spletnik.ru.-ն:

ԱՄՆ-ի 46-ամյա առաջին տիկինն ամուսնուն աջակցել է Michael Kors նորաձևության տան նոր հավաքածուից ընտրված և կազմվածքն ընդգծող գեղեցիկ սև կոստյումով և կիսաշրջազգեստով:

The Hollywood Reporter ամսագրի տվյալներով` սև կոստյումի ու կիսաշրջազգեստի արժեքն առանձին-առանձին 5 հազար դոլար է կազմում:

Իսկ NBC հեռուստաընկերության թղթակիցը հասցրել է թվիթերյան իր միկրոբլոգում հաճոյախոսություն անել առաջին տիկնոջը:

«Մոռանանք քաղաքականության մասին, ինձ ուղղակի դուր է գալիս Մելանիա Թրամփի կրած փայլուն կոստյումը», - գրել է լրագրողը սոցիալական ցանցի իր էջում:

Կոնգրեսում նախագահի ելույթին հետևել են նաև Թրամփի ավագ դուստրը` Իվանկան և նրա ամուսնինը` Ջարեդ Կուշիները, որը Սպիտակ տանն ավագ խորհրդականի պաշտոն է զբաղեցնում:

Мелания Трамп появилась в наряде Michael Kors за 10 тысяч долларов на выступлении президента перед конгрессом

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп

Карен Оуэнс, Иванка Трамп и Джаред Кушнер

Дональд Трамп (за его спиной Майк Пенс и Пол Райан)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: