Հայերեն   English   Русский  

Համաշխարհային քաղաքականության ամենագեղեցիկ և ազդեցիկ կանայք


  
դիտումներ: 613

«Քաղաքական գործիչ» արտահայտությունը լսելիս աչքի առջև անմիջապես հայտնվում է միջին տարիքի կոստյումով տղամարդու պատկեր:

AdMe.ru որոշել է ոչնչացնել այդ կարծրատիպերը և ներկայացրել է կին քաղաքական գործիչների, որոնք ի վիճակի են ապացուցել, որ գեղեցկությունը և պինդ բնավորությունը կարող են ներդաշնակորեն զուգորդվել մեկ անձի մոտ:

Մարիա Ռոզարիա Կառաֆանիա - իտալացի քաղաքական գործիչ, նախկինում հեռուստահաղորդավար և ֆոտոմոդել: Քաղաքական գործունեությունը ծավալել է 2004 թվականից: 200ր թվականին նրա նախաձեռնությամբ ընդունվել է օրինագիծ, որի համաձայն մարմնավաճառությունը համարվում է հանցագործություն, ընդ որում երկու կողմերը հավասարապես պետք է պատժվեն:

Զուր չէ, որ ժողովրդի շրջանում Մարիան ստացել է Mara La Bella (Հրաշագեղ Մառա) անունը:

Կարմեն Կասս- Էստոնիայի Շախմատի միության նախագահ 2004-2011 թթ.: Գեղեցկուհին իր իսկ օրինակով դարձրեց շախմատը երկրի ամենահայտնի սպորտաձևերից մեկը: Նա ակտիվ գործունեություն էր ծավալել Շախմատի Օլիմպիադան Տալինում անցկացնելու համար:

Սետրիդա Գիգա - Այս գեղեցկուհի քաղաքական գործիչն վիճակի է եղավ դիմակայել սիրիական գերակայությանը Լիբանանում և նվաճել իր համաքաղաքացիների մեծամասնության հարգանքը:

Քաղաքականության մեջ Սետրիդան մտել է 1994 թ., երբ ամուսինը բանտում էր: Նա պայքարել է ամուսնու և երկրի այլ քաղաքացիների՝ ապօրինի ձերբակալությունների, ոտնձգություններիդեմ: Պայքարը տևել է 11 տարի, իսկ 2005 թ. նրա ամուսինը ազատ է արձակվել: Այդ ժամանակից ի վեր զույգը մեծ դերակատարում ունի Լիբանանի ներքաղաքական կյանքում:

Քրիստինա Էլիզաբեթ Ֆերնանդես դե Քիշներ- Արգենտինայի նախագահը 2007-2015 թթ.: Ի թիվս Քրիստինայի բազմաթիվ նվաճումների առավել կարևորը օլիգարխիկ կլանների և դրանց պատկանող ստրկամիտ ԶԼՄ-ների ազդեցությունը նվազեցնելն է:

Նրա օրոք Արգենտինան ազատվեց արտաքին պարտքի բեռից և կուտակեց տպավորիչ պահուստային ֆոնդ գյուղատնտեսական մթերքների արտահանման հաշվին:

Օրլի Լևի - Ֆոտոմոդել, հեռուստահաղորդավար, Իսրայելի քաղաքական գործիչ: Նրա քաղաքական ծրագրի հիմնական նպատակը կապված է դժվար դեռահասների խնդիրների, անվճար ատամնաբուժական օգնություն ընդլայնման, մանկապարտեզների վճարման սուբսիդավորման, հարուստների և աղքատների միջև տարբերությունների կրճատման և այլ սոցիալական հարցերի հետ:

Ռաբի Դհոլա - Կանադայի լիբերալ կուսակցության անդամ 2004-2011 թթ.: 1984 թ., 10-ամյա Ռաբին նամակ է գրել Մահաթմա Գանդիին՝ խնդրելով նրան դադարեցնել ռազմական գործողությունները Փենջաբում:

Եվա Քայլի - 24 տարեկան հասակում Եվան առաջին անգամ ընտրվել է Սալոնիկեի ավագանու անդամ: Նա հանդիսանում է անդամ Հունաստանի խորհրդարանի, ինչպես նաև ազգային պաշտպանության և արտաքին գործերի նախարարության հանձնաժողովների անդամ:

Կիրստեն Ջիլիբրանդ - ամերիկյան քաղաքական գործիչ և 2009 թ-ից կրտսեր սենատոր Նյու Յորք նահանգից: Կիրստենը պայքարում է կանանց իրավունքների, առողջապահության ոլորտի բարելավման և 911 աշխատակիցների նպաստների բարձրացման համար:

Շերիդան Օլիվեիրա - Մինչեւ 2014 թվականը Շերիդանը զբաղեցրել է Բրազիլիայի Մարդկային ռեսուրսների զարգացման քարտուղարի պաշտոնը: 2014 թ-ին ամենամեծ թվով ձայներով ընտրվել է Կոնգրեսի անդամ, և եղել է առաջին կինը, որը քվեարկել է հօգուտ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտի:

Կոլինդա Գռաբառ-Կիտառովիչ - Խորվաթ քաղաքական գործիչ, Խորվաթիայի առաջին կին նախագահը:

Թեև AdMe.ru-ի ցուցակում նա տեղ չի գտել, բայց կարծում ենք, որ ՀՀ արդարադատության նախագահ Արփինե Հովհաննիսյանն արժանիորեն կարող է զբաղեցնել այս ցուցակի առաջին հորիզոնականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: