Հայերեն   English   Русский  

​Քիմ Քարդաշյանն ու Փերիս Հիլթոնը գաղտնի նախագիծ են նախապատրաստում


  
դիտումներ: 205

Ինչպես հայտնի է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի համար այժմ բարդ ժամանակաշրջան է, ինչը պայմանավորված է նախորդ տարվա սեպտեմբերին Փարիզում տեղի ունեցած զինված կողոպուտից հետո առաջացած սթրեսով, ինչպես նաև ավելի ուշ ամուսնու` Քանյե Ուեսթի առողջական խնդիրներով, որ 2016թ. դեկտեմբերին հոսպիտալացվել էր նյարդային պոռթկման պատճառով: Գրում է Starslife.ru.-ն:

Երկարաժամկետ սթրեսի պատճառով Քիմ Քարդաշյանն անգամ սկսեց պասիվ հասարակական կյանք վարել և ժամանակավորապես հեռացավ անգամ սոցիալական ցանցերից:

Իսկ ավելի ուշ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց երգչուհի Բիյոնսեն, որը հայտարարեց, որ երկվորյակների է սպասում և կարծես ետին պլան մղեց Քարդաշյանին: Իսկ այժմ Քարդաշյանին հավանաբար մի հարց է տանջում, թե ինչ կարող է անել երբեմնի ժողովրդականությունը վերականգնելու համար:

Եվ ահա հայտնի հեռուստաաստղը հիշել է իր երբեմնի ընկերուհի Փերիս Հիլթոնի մասին, որի հետ տարիներ առաջ դադարեցրել էր շփումը: Աղբյուրները, որոնց հետ զրուցել են ОК! ամսագրի լրագրողները, հայտնել են, որ Քիմն ու Փերիսը մտածում են ինչ-որ վերամիավորման մասին:

Նրանք պլանավորում են ինչ-որ գաղտնի մեգանախագիծ իրականացնել, ինչից հետո նրանց մասին ամբողջ աշխարհը նորովի կսկի խոսել: Սակայն նախագծի մանրամասները հույժ գաղտնի են պահվում:

Սակայն հավանաբար այս տեղեկությանը կարելի է հավատալ, քանի որ երկար տարիների անհամերաշխությունից հետո Քարդաշյանն առանց պատճառի չէր կարող վերսկսել շփումը Հիլթոնի հետ և նրան Սուրբ ծննդյան առթիվ կազմակերպված իր ընտանեկան խնջույքին հրավիրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: